Հայաստանում կա մաթեմատիկայի եւ նորամուծությունների ասպարեզում հզոր ռեսուրս. Rai
Rai իտալական ընկերության հաղորդավարը ռեպորտաժ է պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումների եւ նախապատրաստվող WCIT 2019 ՏՏ Համաշխարհային կոնգրեսի մասին, որը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 6-9-ը:
Ռեպորտաժում նշվում է, որ դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից Հայաստանում կա մաթեմատիկայի եւ նորամուծությունների ասպարեզում հզոր ռեսուրս: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում իսկական վերելք է պարում ՏՏ եւ հեռուստահաղորդակցության ոլորտը: «Այսօր Երեւանում ծաղկում են բազմաթիվ ստարտափերն ու ինտերնետային ընկերությունները, որոնցից մի քանիսն այդ ոլորտում համաշխարհային առաջնորդներից են: Հենց այդ պատճառով WCIT 2019-ը՝ այդ բնագավառում փորձագետների եւ օպերատորների գլխավոր հանդիպումներից մեկը, կկայանա Երեւանում հոկտեմբերի 6-9-ը»,-ասվում է ռեպորտաժում:
Ավելին, ռեպորտաժում նաեւ ներկայացված են Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի, WCIT 2019-ի կազմակերպիչների եւ հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հայցազրույցները: