Որպեսզի գնահատեն որևէ երկրի տնտեսության վիճակը, տնտեսագետները սահմանեցին ՀՆԱ, սակայն շատ տնտեսագետներ ՀՆԱ-ն չեն սիրում, քանի որ այն չի անդրադառնում աճի ներառականությանը. Արթուր խաչատրյան
Որպեսզի գնահատեն որևէ երկրի տնտեսության վիճակը, տնտեսագետները սահմանեցին ՀՆԱ (համախառն ներքին արդյունք): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
«Շատ տնտեսագետներ ՀՆԱ-ն չեն սիրում, քանի որ այն չի անդրադառնում աճի ներառականությանը (Օրինակ՝ եթե որեւէ երկրում մի խումբ մարդիկ շատ շատ շատ հարստանան, իսկ մի ավելի մեծ խումբ մի քիչ աղքատանա, ՀՆԱ-ն ցույց կտա տնտեսական աճ, բայց աճի հետեւանքով ավելի շատ մարդ աղքատացած կլինի, քան հարստացած): Բայց դե ավելի լավ ցուցանիշ դեռ չի ստեղծվել ու պրոգրեսիվ մարդյությունն առաջնորդվում է ՀՆԱ-ով:
Մեզ մոտ տնտեսական ակտիվության ցուցանիշից են խոսում: Եղբայր, տնտեսական աճն եք ուզում գնահատել, ՀՆԱյի աճը գնահատեք, թե չէ՝ ՏԱՑ: ՏԱՑը, ո՞ր .... օյ, ներողություն եմ խնդրում»,-գրել է նա։