«Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերի են. «Էլարդի» փորձագետ (տեսանյութ և լուսանկարներ)
«Մենք ծանոթացել ենք եզրակացությանը, որը դուք մշակել եք որպես հրավիրված փորձագիտական խումբ, մենք ունենք խնդիր փորձագիտական եզրակացության մեկնաբանությունների հետ կապված։ Մենք բուն եզրակացության տեքստում տեսնում ենք բազմաթիվ թերությունների, տվյալների բացակայությունների, բայց մեծ հաշվով եզրակացությունը այնպիսին է, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են»,–նշեց նա։
Փորձագետը ի պատասխան նշեց. «Մեր կարծիքով՝ եթե «Լիդիանի» պլանում առաջարկված մեղման միջոցառումներին հավելվեն մեղման հավելյալ արտակարգ միջոցառումներ, պատշաճ պլանավորվի, նախագծվի, մոնիտորինգի ենթարկվի եւ ներդրվի այդ ամենը, ապա մենք համարում ենք, որ բնապահպանական ռիսկերը պիտի որ դառնան կառավարելի հանքի անմիջական մերձակայքում»,–ասաց «Էլարդի» փորձագետ Ռիկարդո Խուրիին։
Նիկոլ Փաշինյանը խնդրեց ավելի հստակ, առանց մասնագիտական բառապաշարի բացատրել . «Գնահատված ազդեցություններ, այսինքն ջրի մեջ մտնող քիմիական նյութերը թերությունների մասն են, որոնք ՇՄԱԳ–ի մեջ են, բայց եթե առաջարկված միջոցառումները ներդրվեն, մենք համարում ենք, որ ազդեցությունը հնարավոր կլինի վերահսկել այնքանով, որ ջրային ռեսուրսների վրա նշանակալի ազդեցություն չի լինի, այլ կերպ ասած միջոցներ կարելի է ձեռնարկել, որ ստանդարտները բավարարվեն՝ առանց սահմանափակելու ջրային ռեսուրսի օգտագործումը»։
Վարչապետն արձագանքեց. «Ճի՞շտ կհասկանամ՝ ասելով, որ Դուք ասում եք՝ քանի որ «Լիդիան»-ի առաջարկած միջոցների պարագայում դուք վստահ չեք, որ կերաշխավորենք մեր ջրերի համապատասխանությունը ստանդարտներին, այսնիքն՝ մաքրությունը։ Քանի որ Դուք վստահ չեք, Դուք առաջարկում եք լրացուցիչ միջոցներ, որոնք, Ձեր կարծիքով, արդեն կբերեն, կհամապատասխանեցնեն այն վիճակին, որ մենք ունենանք որոշակի վստահություն իհարկե հավելյալ պայմանների պահպանման դեպքում»։
Փորձագետը նշեց՝ «Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերի են. «Ըստ էության՝ «Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերի են, եւ որպեսզի դրանք ամբողջականացվեն, հարկ է, որ դուք վերանայեք գնահատումը եւ նոր ՇՄԱԳ-ի առաջակրություններով պատշաճ կերպով մշակեք ձեր մեղմացման միջոցռումները»։