Մենք ենք մեր սարերը՝ հատկապես Ամուլսարը․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սյուրռեալիստական ‼️
Ամուլսարի դրական փորձաքննությունը ստորագրել են նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ու իր խնամի Սահակյանը, քրեական գործը քննել է Արամայիսի հորեղբոր տղա Իվանյանը, որոնց հորեղբոր աղջիկն էլ նախարարությունում կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետն է։
Իշխանը ոտքերը բռնել է` Ավագը մորթել, Զավենը ոտքերը բռնել է` Պավլեն մորթել: Երկու ոչխար մորթել ենք, դեռ երկուսն էլ պիտի մորթենք։
Հրանտ Մաթևոսյան․ Մենք ենք մեր սարերը՝ հատկապես Ամուլսարը»։