Netflix-ը ցուցադրել է «Երկու պապ»-ի թիզերը՝ Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ (Տեսանյութ)
Netflix-ը ցուցադրել է «Երկու պապ» ֆիլմի թիզերը։ Այն հրապարակվել է ծառայության YouTube-յան ալիքում։
Տեղեկության համաձայն՝ ներկա պահին կինոնկարի նկարահանումներն ավարտին են մոտենում։ Ռեժիսորը Ֆերնանդու Մեյրելիշն է։ Գլխավոր դերերում են Էնթոնի Հոփքինսը և Ջոնաթան Փրայսը։
Ժապավենը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընտրվելու մասին է, որը 2013-ին փոխարինել է պաշտոնից հրաժարված Բենեդիկտոս XVI պապին։