Հայաստանը պետք է աշխարհին ներկայանա որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, որը հասկանում է իր շահերը և ունակ է դրանք պաշտապանելու
Հայաստանը պետք է աշխարհին ներկայանա որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, որը հասկանում է իր շահերը, դրանք պաշտապանելու ունակ է, և միաժամանակ անցկացնի գործընկերային հավասարակշռված քաղաքականություն: Օգոստոսի 29-ին Ազգային ժողովում Հայաստանի ԱԳՆ Գլխավոր վարչության եւ արտասահմանյան երկրներում հանրապետության դիվանագիտական ծառայությունների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն գրանցել եւ ապահովել է ժողովրդավարական պետության կառուցման երաշխիքները: «Հայաստանի քաղաքացին գիտակցում է, որ երկրում իշխանության միակ կրողն է: Հարգելի գործընկերներ, օգտվեք այս օրերին Հայաստանում լինելու հնարավորությունից եւ մեր համաքաղաքացիների հետ շփվեք փողոցներում, այն քաղաքացիների, որոնց դուք հիմա ներկայացնում եք: Հայաստանի քաղաքացին ազատ է՝ ինչպես երբեք, զգում է, որ իշխանությունն իրեն ավելի շատ է պատկանում, քան երբեւէ, պահանջկոտ՝ ինչպես երբեք եւ ինքնավստահ է՝ ինչպես երբեք»,- հավաստիացրեց ԱԺ խոսնակը: