Թուրքիայի արդարադատության նախկին նախարարը դուրս է եկել Էրդողանի կուսակցությունից
Թուրքիայի արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Սադուլլահ Էրգինը դուրս է եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Սադուլլահ Էրգինը դուրս է եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, քանի որ ցանկանում է միանալ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի ստեղծելիք կուսակցությանը։
Սադուլլահ Էրգինը հրաժարվել է պարզաբանում տալ կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին։