Օգոստոսի 29-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են անձրև և ամպրոպ՝ հյուսիսարևմտյան քամու մինչև 15-20 մ/վ ուժգնացմամբ
Օգոստոսի 29-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են անձրև և ամպրոպ՝ հյուսիսարևմտյան քամու մինչև 15-20 մ/վ ուժգնացմամբ:
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում գիշերը և երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են անձրև եւ ամպրոպ՝ քամու մինչև 15-20 մ/վ ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+27,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +27+32,
Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +33+35,
Արարատում գիշերը` +17+21, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+29,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+20, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +26+31 (հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35):