Ջոն Տրավոլտան Թեյլոր Սվիֆթին շփոթել է նրա տրանսվեստիտ-նմանակի հետ
Հոլիվուդյան դերասան Ջnն Տրավոլտան հեղինակավոր MTV Video Music Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ երգչուհի Թեյլոր Սվիֆթին շփոթել է նրա տրանսվեստիտ-նմանակի հետ: Վերջինս նկարահանվել է երգչուհու ou Need To Calm Down երգի տեսահոլովակում: Դերասանի շփոթմունքի հետ կապված տեսանյութը ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել:
Հայտնի է, որ Սվիֆթը մրցանակի է արժանացել «լավագույն տեսահոլովակ» անվանակարգում: Մրցանակը հաղթողին հանձնելու համար հրավիրել են Տրավոլտային:
Հաղթողի անունը հայտարարելուց հետո, երգչուհու թիմը բարձրացել է բեմ, ներառյալ Ջոշ Գրինը (տրանսվեստիտը): Քանի որ նա բեմ է բարձրացել երգչուհուց առաջ, Ջոն Տրավոլտան նրան սխալմամբ ընդունել է երգչուհու փոխարեն և փորձել է մրցանակը հանձնել նրան:
John Travolta mistook Jade Jolie for Taylor Swift when handing over the award for ‘Video of the Year.’