Միջոցներ, որոնք օգտագործում է Թինա Կունակին գանգուր մազերի խնամքի համար
Վենսան Կասելի կնոջ՝ Թինա Կունակիի շքեղ մազերը գեղեցկուհու գլխավոր առավելություններից մեկն են։ Միայն թե այդպիսի մազերը խնամելն այնքան էլ հեշտ չէ։ Պարզվել է՝ նրան բազամաթիվ նամակներ են հղել մազերի խնամքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է աստղը՝ Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակելով մազերի համար նախատեսված ամենասիրելի միջոցները։
Նա ցուցադրել է մազերի խնամքի համար միջոցները, որոնք պարբերաբար օգտագործում է։
Ֆավորիտների ցանկում են Mizani-ի փափկացնող շամպունն ու դիմակը (23 դոլար եւ 21 դոլար), Sebastian Professional-ի կոնդիցիոները՝ սանրելու ընթացքը հեշտացնելու համար (25 դոլար), նույն ապրանքանիշ դիմակը գանգուր մազերի համար (25 դոլար), Kerastase-ի կրկնակի վերականգնող շիճուկը (45 դոլար), Therapiste Kerastase դիմակը (57 դոլար) եւ Sebastian-ի Penetraitt վերականգնող դիմակներ (յուրաքանչյուրը 27 դոլար)։ Արդյունքում Թինան մազերի համար ծախսում է մոտ 250 դոլար (մոտ 120.000 դրամ)։