«Ոստիկանը Ռուբլյովկայից» հայտնի սերիալի աստղը նկատելիորեն նիհարել է
Ռոման Պոպովը՝ «Ոստիկանը Ռուբլյովկայից» հայտնի սերիալի աստղը, հայտարարել է, որ նկատելիորեն նիհարել է։ Այդ մասին նա պատմել է Instagram-յան էջում։
«Ես նիհարում եմ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Նուժնիի կողմից հրապարակված հոլովակում ռեժիսորը դերասան Եվգենի Կուլկինին, որն իր ֆիլմում խաղացել է գլխավոր դերերց մեկը, հարցրել է քաշի մասին։ Նա նշել է, որ 125 կիլոգրամ է կշռում, սակայն կցանկանար 110 կիլոգրամ լինել։ Դերասանը ենթադրել է, որ ֆիլմի շարոնակությունում կարող է ազավել քաշից համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։
Ռոման Պոպովը որոշել է մեկնաբանել այդ հրապարակումը։ «Նիհարել եմ 40 կիլոգրամ եւ դադարել Ժենկայի հետ բոլոր ծրագրերում կիսել հերոսներին»,- հայտնել է«Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալի աստղը։
Մի քանի օր առաջ երկրպագուները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու Ռոմանի կերպարանափոխությունը։ Դերասանն իր միկրոբլոգում համատեղ լուսանկար է հրապարակել Ֆյոդորի հետ։ Երկրպագուները նկատել են, որ իրենց կուռքը նկատելիորեն նիհարել է եւ հրաշալի վիճակում է։