Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրացվի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում են կայացրել։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:
Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»: