Քանի որ Ամուլսարի շահագործման հարցում բախվում են ոչ միայն քաղաքական ուժերի, այլև քաղաքացիական հասարակության շահերը, այս թեման դեռ երկար ժամանակ կքննարկվի. Սամվել Մարտիրոսյանը
Հաշվի առնելով, որ Ամուլսարի շահագործման հարցում բախվում են ոչ միայն քաղաքական ուժերի, այլև քաղաքացիական հասարակության շահերը, կարելի է կանխատեսել, որ այս թեման դեռ երկար ժամանակ կքննարկվի: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա, մինչ այդ հիմնականում քննարկվում էին կենցաղային թեմաներ, որոնք արհեստականորեն ուռճացվում էին, մինչդեռ Ամուսլարի թեման արդիական է և դարձել է ամենաքննարկվողը:
«Պետք է ասել, որ այստեղ նկատվում են տարբեր քաղաքական ուժերի միջեւ քննարկման տարրեր, ի տարբերություն նախորդ թեմաների, որոնք հիմնականում ուղեկցվում էին վիրավորանքներով», - ասաց նա:
Փորձագետը նշեց, որ մինչև 2010 թվականը բնապահպանական խնդիրները չէին լուսաբանվում ԶԼՄ-ներում, մինչդեռ դրանք միշտ կարևոր դեր էին խաղում երկրի ճակատագրում, ներառյալ ղարաբաղյան շարժման սկզբում: «Այս ֆոնի վրա մեր հասարակությունն ու իշխանությունները շատ պասիվ են բնապահպանական խնդիրների հարցում, եթե համեմատենք զարգացած երկրներում տիրող իրավիճակի հետ», - եզրափակեց Մարտիրոսյանը: