Հռիփսիմե Հակոբյանը միայն Ամանորին է դոլմա ուտում
Operativ.am-ի հետ զրույցում սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը պատմեց, թե ինչպես է պատրաստվում դիմավորել գալիք տարին:
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Ամանորը դիմավորելու է տանը՝ ընտանիքի և իր սիրելի մարդկանց հետ միասին, իսկ հետագայում արդեն օրը ցույց կտա, թե ինչպես է շարունակելու տոնական գիշերը:
Երգչուհու նախընտրած ամանորյա ուտեստը դոլման է, որը միայն այդ օրերին է ուտում:
Հռիփսիմեի խոսքով՝ ինքը շատ կցանկանար Ձմեռ պապիկի գոյությանը հավատալ, բայց, անկեղծ ասած,
անքան էլ չի հավատում:
Ինչևէ, երգչուհին, բնականաբար, Ամանորի գիշերը երազանք է պահում՝ ակնկալելով վերջինիս
իրականություն դառնալը:
Հռիփսիմեն նաև նշեց, որ կոնկրետ ինչ-որ նվերի չի սպասում, քանի որ իր կյանքում ստացած ամանորյա
բոլոր նվերներն էլ հաճելի և հետաքրքիր են եղել, դա է պատճառը, որ նա չցանկացավ կոնկրետ նվեր
առանձնացնել: