Ադրբեջանում չինովնիկին հեռացրել են աշխատանքից` Պուտինի ներկայությամբ հնչեցրած «անպարկեշտ» արտահայտության համար
Բաքվում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը, ով Պուտինի ներկայությամբ «անպարկեշտ» արտահայտութուն է թույլ տվել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել երկու նախագահների օգոստոսի 13-ին կայացած հանդիպման ժամանակ նախագահների միջպետական նշանակություն ունեցող փաստաթղթի ստորագրման ժամանակ:
Աշխատակիցներից մեկը մի քանի անգամ չի կարողացել արտաբերել ԱԳՆ Սերգեյ Լավրովի անունը:
"[Փաստաթուղթը] ստորագրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սիկտի …է-է … Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի միջև», - ասել է չինովնիկը ստորագրման արարողության ժամանակ: