«Սևանից բաց թողնված ջուրը նախորդ տարվա համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով». Նիկոլ Փաշինյան
Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այս տարվա օգոստոսի 2-ի երկուսի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:
Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ անել Սևանից:
Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:
Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»։