Մի քանի ժամով կդադարեցվի Տավուշի մարզի Նավուր գյուղի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նավուր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: