ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակը խնկարկել են Եռաբլուրում
Եռաբլուր զինվորական պանթեոնի Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրում այսօր՝ օգոստոսի 7-ին, խնկարկել են նահատակների հիշատակը։
Օգոստոսի 7-ը նշվում է, որպես ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակման օր, քանի որ 1982 թվականի նույն օրը ԱՍԱԼԱ-ի մահապարտների ջոկատը` Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը: Բախման ժամանակ Լևոն Էքմեքչյանը ծանր վիրավորվել է, իսկ խմբի ղեկավարը՝ Զոհրաբ Սարգսյանը՝ պայթեցրել է ինքն իրեն:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-ն կատարել է իր առջև դրված առաքելությունը և այժմ այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը չկա։
Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն է, որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997թվականներին։