Նատալի Պորտմանը փորձում է շատ ժամանակ տրամադրել որդուն
Օրերս Նատալի Պորտմանը մասնակցել է Disney ընկերության կազմակերպած ցուցահանդեսին, որից հետո որդու' Ալեֆայի հետ զբոսնել է Լոս Անջելեսի այգիներից մեկում: Ինչպես երևում է, դերասանուհին իր ողջ ժամանակը տրամադրում է որդուն: Այժմ նա շատ ժամանակ է տրամադրում ընտանիքին, քանի որ հաջորդ տարի նրան բուռն գործունեություն է սպասվում: 32-ամյա դերասանուհին նկարահանվելու է մի շարք ֆիլմերում, որոնք կցուցադրվեն 2014-ին: Պորտմանը նկարահանվել է Տերրենսա Մալիկի երկու ֆիլմերում' «Օրենքից դուրս» և «Գավաթների արքա»: