Այս շաբաթվանից մայրաքաղաքի մաքրմամբ կզբաղվի Երևանի աղբահանության հիմնարկի արդեն 12 մեքենա
Երևանի աղբահանության համայնքային հիմնարկի համար պատվիրված ևս երկու աղբատար հասավ Երևան, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ դրանց թիվն արդեն 12-ն է:
«Այս շաբաթվանից արդեն կազմակերպության 12 մեքենա կզբաղվի քաղաքի մաքրմամբ: Համալրումը շարունակվում է»,- գրել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Աղբամանների փոխարինումը Երևանի քաղաքապետարանը կսկսի Դավթաշենից :
Իսկ մինչ այդ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ռեպորտաժ էր պատրաստել աղբով լի մեր Երևանւց և մակագրել՝ «Սա Երևանն է, այստեղ դուք տանն եք»:
Բնապահպաններն էլ ահազանգում էին, թե՝ «Աղբահանության խնդիրը հիմք է խոլերիայի և մի շարք այլ վարակիչ հիվանդությունների բռնկման համար, բայց ո՞ր մի տեսչության ներկայացուցիչը դեմ դուրս կգա Կառավարությանը և կբարձրաձայնի թեմա, որը վերջինիս դուր չի գալիս» :