«Ռոսիա 24»-ը ռեպորտաժ է պատրաստել Երևանում Քոչարյանի աջակցության համար անցկացված հանրահավաքի մասին (Տեսանյութ)
«Ռոսիա 24» ռուսական շուրջօրյա պետական միջագգային հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Երևանում Ռոբերտ Քոչարյանի աջակցության համար անցկացված հանրահավաքի մասին:
«Երևանում ի աջակցություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաք անցկացվեց: Հայաստանի նախկին նախագահի մի քանի հարյուր կողմանկիցները պահանջեցին անհապաղ ազատ արձակել Քոչարյանին: Կալանքի օրվանից արդեն մեկ տարի է անցել: Քոչարյանին, որը 10 տարի ղեկավարել է երկիրը, և ևս 10 տարի անց հայտարարել էր մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ներկայիս իշխանությունները 2008 թվականի մարտին բողոքի ակցիայի ցրման գործի շրջանակում նրան սահմանադրական կարգը տապալելու մասին մեղադրանքներ են ներկայացրել:
Քոչարյանի կալանքից անմիջապես հետո բազմաթիվ հայկական հասարակական գործիչներ և իրավաբաններ հայտարարեցին նրա քաղաքական հետապնդման անվիճելի փաստի մասին:
Ոչ դատախազությունը, ոչ քննչական մարմինները այդպես էլ չեն ներկայացրել նախկին նախագահի մեղավորության ապացույցներ: Քոչարյանի փաստաբանները հրապարակել են նրա գործի հետ կապված խախտումներ. ցուցակում գրեթե 30 կետ կա»,- նշվում է ռեպորտաժում: