Մադոննան դարձավ 55 տարեկան
Մադոննան ծնվել է 1958թ.-ի օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Բեյ Սիթի քաղաքում: Նա ընտանիքի երրորդ երեխան էր: Երգչուհու հայրը շատ խիստ էր եղել երեխաների դաստիարակության հարցում: Դպրոցն ավարտելուց հետո Մադոննան ընդունվել է Միչիգանի համալսարանի պարի ֆակուլտետը: Իր երաժշտական կարիերան երգչուհին սկսել է 1979 թ.-ից: Երկու հաջողված երգից հետո՝ Մադոննան 1983թ.-ին թողարկեց իր առաջին «Like A Virgin» ալբոմը: Այդ ալբոմից 19 միլիոն օրինակ էր վաճառվել ամբողջ աշխարհում: Երգչուհու բոլոր երգերը հիթ-շքերթներում միշտ հայտնվել են առաջին հորիզոնականում: Նա արժանացել է փոփ-երաժշտության թագուհու կոչումը: Նա ամբողջ աշխարհում սիրված և սպասված է: Մադոննան ելույթ է ունեցել տարբեր ժանրերում:
Երգչուհին նկարահանվել է 20 ֆիլմում: 2004 թ.-ի երգչուհին իր ուժերը փորձել է նաև մանակագրության մեջ: Նրա հեղինակած «Անգլիական վարդեր» գիրքը դարձել էր ամենավաճառվածը մանկական գրքերից: Երգչուհին ակտիվորեն մասնակցում է նաև մի շարք բարեգործական համերգների և նախագծերի: Երգչուհու երաժշտական կյանքում եղել են բազում հաղթանակներ, ինչպես նաև պարտություններ, բայց նա համարվում է աշխարհի ամենավառ ու տաղանդավոր աստղերից մեկը: