Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է կարծիք տալ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հետևանքների մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է կարծիք տալ Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու դեպքում սահմանադրական հետեւանքների մասին, նշվում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում:
«Հայաստանի արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետեւանքների մասին», - նշվում է կայքում: