Նոր նշանակումներ Գարեգին Բ-ի կողմից
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը նշանակվել է Շողակաթ վանքի վանահայր` Վանորեից տեսչի իշխանության ներքո: