CNN-ը Երևանին ընդգրկել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ քիչ զբոսաշրջիկներ կան
Ամերիկյան CNN հեռուստաալիքը մեր մայրաքաղաք Երևանը ներառել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն լինում:
Հոդվածում նշվում է, որ Երևանի կենտրոնը արվեստի ստեղծագործությունների եւ խորհրդային ժամանակաշրջանի բլոկների վառ արտահայտված տարբերությունն է:
Հեռուստաալիքը օտարերկրացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ատրիբուտբերի և Էրեբունի պատմահնագիտական թանգարանում քաղաքի պատմության հետ, որտեղ ներկայացված են մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված ուրարտական քաղաքի ՝ Էրեբունի ամրոցի մշակույթը և պատմությունը:
Բացի Հայաստանի մայրաքաղաքից CNN-ի վարկանիշում ընդգրկվել են նաեւ այլ քաղաքներ՝ Թբիլիսի (Վրաստան), Մինսկ (Բելառուս), Անկարա (Թուրքիա), Պլովդիվ (Բուլղարիա), Թուրին (Իտալիա), Օրանժ (Ֆրանսիա), Նորիջ (Անգլիա) և այլն: