Համացանցում հայտնվել է Էմինեմի նոր երգը (տեսանյութ)
LifeStyleՀամացանցում հայտնվել է Էմինեմի նոր՝ «Սուրվիվալ» երգը: Երգն առաջին անգամ հնչել է "Call of Duty" խաղի ժամանակ, իսկ ավելի ուշ երգը տեղադրվել է ռեփերի պաշտոնական կայքում:
Այդ երգն ընդգրկվելու է նաև Էմինեմի 8-րդ ձայնասկավառակում: Հայտնի չէ, ո'չ ձայնասկավառակի անունը և ո'չ էլ նրա լույս ընծայման ժամանակը: Ենթադրվում է, որ ձայնասկավառակը լույս կտեսնի 2013թ.-ի ավարտին: Փետրվարին այդ մասին հայտնել է "Shady Records"-ի նախագահ Փոլ Ռոզենբերգը: Նախորդ ձայնասկավառակը, որն Էմինեմը թողարկել է 2010թ.-ին, "Recovery"-ն է: Այն կարողացել է բրիտանական հայտնի "Billboard 200" հիթ –շքերթում երկար ժամանակ զբաղեցնել առաջին հորիզոնականը: