Դոնալդ Թրամփը համացանց է վերադարձել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ համացանց է վերադարձել՝ գրառում կատարելով Gab հարթակում, որտեղ նրան իմփիչմենթ հայտարարելու երկրորդ դատավարությունն անվանել են «հանրության հետ կապերի հնարք», հայտնում է Business Insider-ը:
Հունվարի 8-ից հետո կատարած իր առաջին գրառման մեջ Թրամփը նամակ է տեղադրել՝ ուղղված դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասքինին, որը վերջերս նախկին նախագահին կոչ էր արել ցուցմունքներ տալ հաջորդ շաբաթ ինփիչմենթի երկրորդ լսումների ժամանակ:
Նամակում, որը ստորագրել են Թրամփի փաստաբաններ Դեւիդ Շոնը եւ Բրյուս Կաստոր կրտսերը, նշված է. «Մենք ստանում ենք հանրության հետ կապերի ձեր վերջին հնարքը: Ձեր նամակը միայն հաստատում է այն, ինչը բոլորին է հայտնի. Դուք չեք կարող ապացուցել Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի դեմ ձեր մեղադրանքները, որը ներկայումս մասնավոր անձ է»:
«Իմփիչմենթի ենթադրյալ գործի հարուցման համար մեր Սահմանադրության օգտագործումը անչափ լուրջ է, որ այդ խաղերը խաղալու փորձ արվի»,- գրում են նամակի հեղինակները: