Ռուսաստանի ՊՆ-ը հրապարակել է Ս-400-ի բաղադրիչները Թուրքիային մատակարարելու տեսանյութը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ս-400 զենիթահրթիռային համալիրի տարրերը Թուրքիա մատակարարելու կադրերը, հաղորդում է Life-ը:
Կադրերում երեւում է՝ ինչպես են ԶՀՀ-ի բաղադրիչներով բեռնված մեքենաները բտեղափոխում բեռը դեիպ ԱՆ-124 ինքնաթիռները: Իսկ Թուրքիայում բարձել են դրանք արդեն ռազմական օդանավակայանում:
«Թուրքիային ԶՀՀ Ս-400-ի բաղադրիչների մատակարարումն իրականացվում է թուրքական կողմի հետ կնքված պայմանագրի դրույթները խստորեն պահպանելով եւ նախապես համաձայնեցված ժամկետներում»,-նշել են ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիայում ռուսական զենիթահրթիռային համալիրի բաղադրիչներով հինգերորդ ինքնաթիռի ժամանման մասին: Թուրքական կողմի տվյալներով՝ սպասվում են նոր մատակարարումներ եւս:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին Անկարան հայտարարել էր երկրին Ս-400 համակարգերը մատակարարելու մասին:
Ի պատասխան դրան՝ ԱՄՆ-ը մտադիր է կիրառել պատժամիջոցներ Թուրքիայի դեմ: