Ի՞նչ են թաքցնում «անձնական տվյալ է» ձևակերպման տակ. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում. Շանթ news
«Այս կամ այն տեղեկատվության հարցումն ուղղակի մերժվում է՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության՝ մի քանի տարի առաջ ընդունված օրենքին», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «անձնական տվյալ» ձևակերպման տակ չարաշահվում է տվյալ չտրամադրելու հանգամանքը:
Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի՝ դա, կարծես թե, գլխացավանք է դարձել լրագրողների համար: Մերժում են անգամ անուն-ազգանուն տրամադրելը:
«Օրինակ՝ ե՞րբ է ծառայել պաշտոնյան, թեև անձնական տվյալ է, բայց հանրությունն իրավունք ունի իմանալու, և պաշտոնյան պետք է պատրաստ լինի, որ իրեն նման հարցեր էլ են ուղղվելու»,- հավելել է Դոյդոյանը: