Ամերիկացի UFC մարզուհին կշեռքի վրա դողէրոցքի մեջ է ընկել
Ամերիկացի խառը ոճի մարտարվեստի բարձրակարգ ըմբիշ Ասփեն Լեդը UFC Fight Night 155-ի մրցությունից առաջ դժվարությամբ է անցել կշռելու ընթացակարգը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube- ի MMA Junkie հեռուստաալիքում:
24-ամյա մարզուհին կանգնել է կշեռքի վրա և միանգամից սկսել է դողալ։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ ամենաթեթև քաշայինների մրցույթին մասնակցելու համար մարզուհին քաշի ակտիվ կորուստ է ունեցել, ինչն էլ այդ վիճակի պատճառ է դարձել։ Ինչպես նաև պատճառներից մեկը կարող է ջրազրկումը լինել։ Լեդի երկրպագուներից շատերը լրջորեն անհանգստացած են մարզիկի առողջության համար և համարում են, որ նա պատրաստ չէ մարտին: