ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում երկխոսությունն ակտիվացնել
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել: Լյուքսեմբուրգում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հաստատուն կարգավորման հասնելուն:
Փաստաթղթում ողջունվում է վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ տեղի ունեցած կառուցողական երկխոսությունը՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը եւ հումանիտար ոլորտում միջոցառումների ընդունմանը: