Սյուզի Մելիքյանը Ամանորին շուռ չի եկել
Operativ.am-ի հետ զրույցում երգչուհի Սյուզի Մելիքյանը նշեց, թե ինչպես և որտեղ է դիմավորելու գալիք Ամանորը:
Ինչպե՞ս եք անցկացնելու Ամանորը:
-Ամանորը դիմավորելու եմ ծնողներիս հետ Ծաղկաձորում:
Կա՞ ինչ-որ մեկը, ում զանգին առավելապես սպասելու եք Ամանորի գիշերը:
-Իհարկե, իմ բոլոր մտերիմների զանգերն էլ սպասելի են, բայց ինչ-որ մեկը չկա:
Ձեր սիրելի ամանորյա ուտեստը:
-Կոնկրետ ինչ-որ ուտեստ չկա, հիմնականում աղցաններ եմ նախընտրում:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Հավատում եմ, որ կա հեքիաթային ուժ:
Ի՞նչ նվերներ եք սպասում Ձմեռ պապիկից:
-Ես նյութական նվերներ չեմ սպասում, երազանքներիս իրականացում եմ ցանկանում:
Ցանկություն չկա՞ Ձմեռ պապիկից խնդրել դառնալ տարվա լավագույն երգչուհի:
-Ես ավելի շատ նախընտրում եմ ժողորդի կողմից սիրված լինել ու պահել այդ սերը, դա ինձ համար մրցանակ է:
Ամանորի հետ կապված որևէ զավեշտալի դեպք կհիշե՞ք:
Ինձ հետ նման զավեշտալի դեպքեր չեն եղել, որ ասեմ շուռ եմ եկել. Ամանորին ինքն իրենով արդեն ուրախություն է:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան