Իրանը չի խախտել միջուկային համաձայնագիրը՝ գերազանցելով ցածր հարստացված ուրանի շեմը. Զարիֆ
Իրանը չի խախտել միջուկային համաձայնագիրը՝ գերազանցելով ցածր հարստացված ուրանի շեմը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Mehr-ը:
«Մենք չենք խախտել համաձայնագիրը: Համաձայնագրի 36-րդ գլուխն ասում է, որ թե մենք ինչու ենք դիմել այդ քայլին ԱՄՆ դուրսբերումից հետո: Մենք ժամանակ ենք տվել եվրոպական եռյակին, որոնք մասնակցում են համաձայնագրին: Մենք վերջապես միջոցներ կձեռնարկենք 60 շաբաթ անց: Երբ եվրոպական եռյակը կատարի իր պարտավորությունները, մենք կչեղարկենք այդ միջոցները»,- Twitter-ում գրել է Զարիֆը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:
Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։