Մեր հետախուզությունը չի լրտեսել Թրամփի քարոզարշավը. Բրիտանիայի անվտանգության պետական նախարար
Բրիտանիայի անվտանգության պետական նախարար Բեն Ուոլլեսը խիստ փոքրացրել է հավանականությունը, որ բրիտանական հետախուզությունը 2016-ին լրտեսել է Դոնալդ Թրամփի քարոզարշավը:
Թրամփը եւ նրա դաշնակիցները նախկինում պնդում էին՝ վկայակոչելով Fox New-ից չհաստատված տեղեկությանը, որ Բրիտանիան գաղտնալսել է Trump Towe-ի հեռախոսներն այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի խնդրաքնով:
Մեկնաբանելով այդ պնդումները՝ Ուոլլեսը հայտարարել է, որ չի հաստատում եւ չի հերքում հետախուզության հարցերը:
«Չեմ կարծում, որ մեր հատուկ ծառայությունները որեւէ ազատ ռեսուրս ունեն մեր ընկերներին եւ դաշնակիցներին լրտեսելու համար», - CNN-ին տված հարցազրույցում ասել է նա:
«Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է կատարվում ամերիկյան քաղաքականությունում, միացրեք լուրերը, գնացեք մամումի ասուլիսներին եւ դուք կկարողանաք իմանալ, թե ինչ է կատարվում»:
Ուոլլեսը հրաժարվել է շահարկել հետախուզության հարցերը:
«Սոցցանցերի ժամանակաշրջանում այդ թեմաներով անհավանականորեն շահարկում են», - ասել է Ուոլլեսը:
«Մեծ դավադրություն չկա: Գաղափարն այն մասին, որ հետախուզության աշխատակցին, որն օրինակ զբաղվում է Ալ Քաիդայով, կհանձնարարեմ, լրտեսել նախագահի թեկնածուի քարոզարշավն, անիրական է: