Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի զինվորական նվագախմբերը համերգ են տվել Ազատության հրապարակում
Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ հունիսի 3-ին, կայացել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգը։
Համերգը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունների կողմից` ի նշանավորումն հայ-բրիտանական հարաբերությունների:
Համերգին ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջուդիտ Ֆարնուորթը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ այլ հյուրեր։
«Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալիս Հայաստանում։ Նախորդ տարիներին նվագախմբի ինչպես բրիտանական, այնպես էլ հայկական կատարումներն արժանացել են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։