ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական տեխնոլոգիաների խմբում զինծառայության նշանակելու մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. հունիսի 23-ը կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416: