Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակոցներ արձակելու գործով երկու անձ է ձերբակալվել. նրանց անունները հայտնի են
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ։
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Վերջինս ասաց, որ երկու անձինք ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով։
Մեր տեղեկություններով, ձերբակալվածներն են Բալայան Ալեքսեյը և Այդինյան Ռոլանդը։