Երկու բնակարանային գողություն նույն գիշերը, նույն գյուղում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել 42-ամյա մի կին եւ հայտնել, որ գիշերը մտել են տուն եւ գողություն կատարել:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ գիշերը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարան են մտել եւ գողացել բջջային հեռախոս ու սննդամթերք՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:
Նույն օրը, նույն գյուղի մեկ այլ բնակչուհի բանավոր հողորդում է տվել, որ գիշերը, դարձյալ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են բնակարան եւ նջջասենյակից գողացել բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:
Արտաշատի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նույն գյուղի 41-ամյա բնակիչ մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն եւ ձերբակալվել:
Երկու դեպքով էլ գողոնն առգրավված է:
Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ: