Մետրոպոլիտենի «Շենգավիթ» -«Գործարանային» կայարանների հատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» -«Գործարանային» կայարանների հատվածում այսօր՝ ժամը 16:01-ին, տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում։
Գնացքը անմիջապես փոխարինվել է սարքին գնացքով և վերականգնվել է ուղևորափոխադրման բնականոն ընթացքը։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար