Արարատի մարզում Ford Transit-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կան վիրավորներ
Արարատի մարզում երեկ՝ մայսիս 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 12:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Ford Transit մակնիշի 36 AQ 924 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդ Ա. Ասատրյանն ու ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Գնել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: