Եղանակը Հայաստանում
Սյունիքի մարզում եւ Արցախում մայիսի 30-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Հայաստանի մյուս մարզերում կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 3-8 մ/վրկ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +27+30,
Արարատում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+23,
Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+28։