Մի քանի օր դիմացավ. Կոտրել են Երևանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը
Facebook-ի օգտատերերից Տիգրան Մազմանյանն իր էջում հայտնել է, որ կոտրել են Երևանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը:
«Կոտրել են նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը։ Բան չկա ասելու։
Ի՞նչ ասես»,-գրել է նա:
Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ արձանը կարող էր կոտրվել միայն մարդկային հատուկ ներգործության արդյունքում, քանի որ արձանները գերդիմացկուն նյութից են: