Լրագրողների գործունեությունը որևէ մեկը միտք չունի սահմանափակելու և չի սահմանափակի. Ալեն Սիմոնյան
Կարծում եմ՝ լրագրողների գործունեությունը որևէ մեկը միտք չունի սահմանափակելու և չի սահմանափակի: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ «Իմ քայլը» խբակցության վերջին փակ նիստում քննարկվել է նաև լրագրողներին ԱԺ որոշ հատվածներ չթողնելու հնարավորությունը:
«Կարող է ինչ-որ ձևով համակարգվի: Ես անձամբ, օրինակ, կառաջարկեմ, որ լրագրողների համար ինչ-որ սրահ լինի, որտեղ բրիֆինգներ անեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որը կհամակարգի գործունեությունը: Բայց սահմանափակելն իմ կարծիքով սխալ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը: