Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարեւորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել նաեւ մարդասիրական եւ մարդկանց միջեւ շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին: