26-ամյա մասիսցին Նոր Խարբերդ գյուղի տներից մեկից փող էր գողացել
Մայիսի 25-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Աթոյան փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Մասիս քաղաքի 26-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 8-ին, ժամը 15.00-ին, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մի տնից գողացել է 120.000 դրամ:
Կատարվում է քննություն։