Ռուսաստանի առաջնության ամփոփում
Ավարտվեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը:
Վերջին՝ 30-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: Եկատերինբուրգի թիմը 38 միավորով գրավեց 10-րդ տեղը:
Չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճած պետերբուրգյան «Զենիթի» պես Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց նաեւ երկրորդ տեղը գրաված Մոսկվայի «Լոկոմոտիվը»: Լավագույն եռյակը եզրափակած «Կրասնոդարը» Չեմպիոնների լիգայում նորամուտը կնշի որակավորման փուլից:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն գրավեց չորրորդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր, իսկ Մոսկվայի «Սպարտակը» եւ Տուլայի «Արսենալը» հանդես կգան Եվրոպայի լիգայի որակավորման փուլում:
Ռուսաստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացին Կրասնոյարսկի «Ենիսեյը» եւ Մախաչկալայի «Անժին», իսկ «Ուֆան» ու «Կռիլյա Սովետովն» անցումային խաղեր կանցկացնեն տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:
Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ ԲԿՄԱ-ի ռուս հարձակվող Ֆյոդոր Չալովը, որը խփեց 15 գոլ:
Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Զենիթ» - «Ենիսեյ»՝ 4:1
«Լոկոմոտիվ» - «Ուֆա»՝ 1:0
«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 1:0
ԲԿՄԱ - «Կռիլյա Սովետով»՝ 6:0
«Դինամո» - «Արսենալ Տուլա»՝ 3:3
«Անժի» - «Ուրալ»՝ 0:2
«Օրենբուրգ» - «Սպարտակ»՝ 2:0
«Ախմատ» - «Ռոստով»՝ 1:0