Բրիթնի Սփիրսը վազում է և կռվում, որպեսզի շուտ նիհարի
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կաշվից դուրս է գալիս մինչ Լաս Վեգասում իր շոուի մեկնարկը իդեալական տեսք ձեռք բերելու համար: Աստղի անձնական մարզիչ Թոնի Մարտինեսը վկայում է. «Մարզումների ժամանակ նա այնքան է տանջվում, որ քրտնում է, բայց չի հանձնվում»:
Շաբաթը 2 անգամ Բրիթնին զբաղվում է յոգայով, 3 անգամ' վազում, խաղում բասկետբոլ և զբաղվում բոքսով:
«Նա դեռ ավելին է ուզում. Բրիթնին կամակոր է»,- անկեղծացել է Մարտինեսը:
Երգչուհին փոփոխություն է մտցրել նաև սննդակարգում. «Դիետա պահելը շատ դժվար է: Ես սիրում եմ համեղ պատրաստել»,- դժգոհել է նա: