Ալիևը կոչ է արել իսլամական երկրներին խստացնել Հայաստանի վրա ճնշումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խստացնել ճնշումը Հայաստանի վրա, «ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և գրավված ադրբեջանական տարածքները ազատելու համար», հաղորդում է Ինտերֆաքսը:
«Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և շուրջը գտնվող 7 շրջանները որպես ադրբեջանական տարածքներ: Սակայն օկուպանտի վրա (նկատի ունի Հայաստանը— ИА REGNUM) չի իրականացվում համապատասխան ճնշում` օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրման ուղղությամբ: Հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում »,- այսօր, մայիսի 17-ին, իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը: