Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում ակտիվորեն զարգանում են
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում ակտիվորեն զարգանում են, երկրների միջև լավ քաղաքական կլիմա է ձևավորվում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Անկարայում ՌԴ դեսպանության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, գտնվում ենք այնպիսի վերելքում, որ դեսպանատան աշխատակիցների աշխատանքը, կարծում եմ, ավելացել է: Դուք գիտեք մեր հաջող համագործակցության մասին Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում՝ հաշվի առնելով բոլոր խնդիրները», - ասել է Մատվիենկոն: Նրա խոսքով՝ «քաղաքական» կլիման դրական է:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի ղեկավարության հետ հիմնական հանդիպումները իր այցի շրջանակներում կկայանան ուրբաթ: Նրա խոսքով՝ առկա տրամադրությունը լավն է և ճիշտ է: «Հետաքրքրվածությունը համագործակցության զարգացման գործում, այդ թվում և խորհրդարանական գծով, կարևոր է», - հավելել է ռուս գործիչը: