Բրիտանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում եւ սերտորեն համագործակցելու է իր դաշնակցի հետ
Բրիտանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում եւ սերտորեն համագործակցելու է իր դաշնակցի հետ: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, գրում է Reuters-ը:
Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում, իսկ հետո Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է Իրանի հարցը:
«Մենք համակարծիք ենք, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում», - Twitter-ում գրել է Հանթը:
«Ինչպես միշտ, մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավիակիր եւ B-52 ռմբակոծիչներ էր ուղարկել Մերձավոր Արեւելք՝ պատճառաբանելով, որ «Իրանի կողմից սպառնալիքների մասին հստակ նշաններ կան»: